Մենք ստեղծել ենք մրգօղի, որը կփոխանցի Ձեզ մրգի իրական բույրը,

Մենք ստեղծել ենք մի արժեք, որը ջինջ կպահի Ձեր միտքը,

Մենք ստեղծել ենք մի համ, որը կարժևորի Ձեր տոնը,

Մենք կարողացել ենք գտնել հազարամյա ավանդույթների համը…

ԻՍԿ ԴՈՒՔ ՍՏԵՂԾԵ՛Ք ԱՌԻԹԸ ՎԱՅԵԼԵԼՈՒ «ՋԻՆՋ» ՄՐԳՕՂԻՆ:

ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ

Separator image

Առաջին մրգօղու ստեղծման մասին բազմաթիվ լեգենդներ ու պատմություններ կան: Մենք՝ հայերս, այդ լեգենդներից հատկապես այս մեկն ենք սիրում պատմել՝ մրգօղու հայրենիքը Հայաստանն է: Այս մասին դեռևս մ.թ.ա. 2-րդ հազարամյակից եկող վկայություններ կան: Ուրարտական թագավորների սեպագիր արձանագրությունների համաձայն՝ մրգօղին համարվել է թագավորական խմիչք, քանի որ միայն առանձնահատուկ ուժով մարդիկ կարող են դիմակայել դրա ուժին: Թագավորական ըմպելիքն այսօր հասանելի է բոլորին: 'Ջինջ' մրգօղին ստեղծվում է հազարամյակների ավանդույթների պահպանմամբ ու թորման տեխնոլոգիաների կատարելագործմամբ: Հայաստանի արևահամ մրգերի համային ու որակական գերազանց հատկանիշների շնորհիվ 'Ջինջ' մրգօղին նոր ձեռքբերում է հայկական օղեգործության ոլորտում:

Կապ մեզ հետ

ՀՀ , Կոտայք, Քասախ 2415, Մուշ թղմ., /Տ/ 68,